2019թ-ի հունվարի 1-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, դիրքում կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքով հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Էդգար Էդուարդի Գրիգորյանը: Նա տեղափոխվել է Մեղրի ԲԿ, որտեղ ժամը 08:10-ին մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1 մասով (ինքնասպանության հասցնել):

Այս մասին պաշտոնական կառույցները չեն հայտնել։ Պատահարից մեկ ամիս անց այս մասին իմացել է Tert.am լրատվական կայքը, որը դեպքի մասին հաստատում ստացել է պաշտպանության նախարարությունից։

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այս առիթով ասել է․

«Դեպքը գաղտնի չի պահվում, ուղղակի չենք հայտնել առաջինը։ Դրանք տարբեր բաներ են»։