Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Ալբերտ Ազարյանի ծննդյան 90-ամյակի առթիվ․

«Ձեր սպորտային նվաճումները բացառիկ են հայ մարմնամարզության պատմության մեջ։

Դուք քայլող լեգենդ եք ողջ հայության համար, ինչպես նաև ոգեշնչող օրինակ և ուսուցիչ եք պատանի մարզիկների համար։ Դուք այն անհատներից եք, ովքեր կազմում են հայկական սպորտի փառքն ու հպարտությունը։

Մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն և երկար տարիների կյանք»:

Հայ մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը եղել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1954), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1967), Օլիմպիական խաղերի եռակի (1956, 1960), աշխարհի (1954, 1958), Ասիական խաղերի (1963), Եվրոպայի չեմպիոն։

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվեց «Ազարյանական խաչ»։ ՀՀ Օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահն է եղել և ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ։