Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր տպավորություններն է ներկայացրել անգլիական Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Հադերսֆիլդ Թաունի» (2:1) հետ հանդիպումից:

Սա առաջին խաղն էր Մխիթարյանի համար 2019թ-ին, որը խաղադաշտ է վերադարձել ոտքի վնասվածքից հետո:

«Ուրախ եմ վերադառնալ 2 ամիս անց: Ես կշարունակեմ աշխատել և ամեն հնարավորն անել իմ թիմի համար»,- գրել է Մխիթարյանը Twitter-ում: