Ադրբեջանն ԱՄՆ-ից 197 մլն դոլարի «օդանավեր ու սատելիտներ» կատեգորիայի ապրանքատեսակներ է գնել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

«Եթե մեր երկրում սա ինչ որ մեկին հետաքրքրում է ասեմ, որ Ադրբեջանը նախորդ նոյեմբերին ԱՄՆ-ից ներմուծել է 197 մլն դոլարի «օդանավեր ու սատելիտներ» կատեգորիայի ապրանքատեսակներ: Նույնն էլ արել էր հոկտեմբեր ամսին: Այսինքն շարունակական գործընթաց է: Բայց քանի որ ոչ մեկին չի հետաքրքրում թե ինչ, ոնց, որտեղից, ումից ու ինչպես, թեման փակում եմ»,- ասվում է նրա գրառման մեջ:

Ավելի վաղ քաղաքագետ Սուրեն Սարգսյան իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր Ադրբեջանի կողմից ուղղաթիռների գնման հարցը, որոնք, թեև քաղաքացիական են համարվում, բայց կարող են օգտագործվել նաև ռազմական նպատակով:

ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն, անդրադառնալով Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռների վաճառքի վերաբերյալ տեղեկատվությանը, ասել էր.

«Մեզ վստահեցրել են, որ դրանք քաղաքացիական կիրառության ուղղաթիռներ են՝ նախատեսված արտակարգ իրավիճակներում կիրառելու համար և չեն կարող ունենալ ռազմական կիրառելիություն»: