ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցում:

Պաշտպանը նշել է, որ Քոչարյանը մենակ է «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկի իր խցում, որը, ըստ իրեն, փոքր է: Թաթոյանը հայտնել է նաև, որ ՔԿՀ-ի աշխատակիցներից Քոչարյանը չի դժգոհել։

«Քոչարյանը հարազատներին տեսակցելու արգելք ուներ, սակայն նաև իրենց միջամտությունից հետո հարազատները հնարավորություն են ստացել հանդիպել նրան: