Ազգային ժողովում շրջանառության մեջ կդրվի «2008 թվականի մարտի 1-ին, 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից տուժած անձանց հատուցման մասին» օրինագիծը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ համահեղինակել է այն Լենա Նազարյանի հետ:

«Իմ և Լ.Նազարյանի կողմից նախապատրասվում է նմանատիպ նախագիծ նաև 2016թ-ի հուլիսին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ տուժած անձանց հատուցման վերաբերյալ»,- ասվում է գրառման մեջ: