Ստամբուլի ասիական կողմում գտնվող Չեքմեքյոյ շրջանի տարածքում թուրքական ռազմական ուղղաթիռ է ընկել, այս մասին հաղորդում է CNN Turk-ը:

Ստամբուլի նահանգապետ Ալի Յերլիքայան հաստատել է տեղեկությունն ու հայտնել 4 զոհի մասին: Հայտնի է, որ մահացածները զինվորականներ են, բնակչության շրջանում տուժածներ կամ զոհեր չկան:

Ամերիկյան արտադրության UH-1 տիպի ուղղաթիռն ընկել է Չեքմեքյոյի Քըրազլըդերե թաղամասի այգիներից մեկի տարածքում: Ուղղաթիռում գտնվող զինվորականները միջադեպից հետո տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել են:

Ըստ նախնական վարկածի՝ ուղղաթիռը, արագ կորցնելով բարձրությունը, փորձել է արտակարգ վայրէջք կատարել ու արդյունքում ընկել է: Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսված:

Այլ մանրամասներ չեն փոխանցվում: