Խորհրդային Միության հիմնադիր Վլադիմիր Լենինի դամբարանը կփակվի 2 ամսով, այս մասին տեղեկացրել են Ռուսաստանի Դաշնության պահպանության դաշնային ծառայության՝ հասարակայնության և մամուլի հետ կապերի կենտրոնից, գրում է gazeta.ru-ն:

Նշվում է, որ Կարմիր հրապարակում գտնվող դամբարանը կփակվի պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացման նպատակով: Լենինի դամբարանը փակ կլինի փետրվարի 18-ից մինչ ապրիլի 16:

Հայտնի է, որ այդ ընթացքում կիրականացվեն ծրագրային պրոֆիլակտիկ գործողություններ՝ Լենինի մարմնի պահպանման համար: