Հյուսիսային Կուրիլների մոտակայքում 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Երկրաշարժը գրանցվել է Խաղաղ օվկիանոսում՝ Պարամուշիր կղզու մոտ, երեքշաբթի ժամը 4:28-ին (երևանյան ժամանակով երկուշաբթի ժամը 21:28): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սևերո-Կուրիլսկ քաղաքից 104 կմ հեռավորության վրա, հիպոկենտրոնը՝ 104 կմ խորության վրա:

Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումները Սևերո-Կուրիլսկում զգացվել են 3-4 բալ ուժգնությամբ: