Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Հասան Ռոհանիի հանդիպումը Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցով տեղի կունենա փետրվարի 14-ին՝ Սոչիում։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի կայքից։

Նախատեսվում է, քննարկել հետագա համատեղ գործողությունները՝ Սիրիայում իրավիճակի երկարատև կարգավորման նպատակով։

Նախատեսվում է նաև Պուտինի երկկողմ հանդիպումները Էրդողանի ու Ռոհանիի հետ։