Թուրքիայի անվտանգության ուժերը այսօր երկրի 76 շրջանում հակաահաբեկչական գործողություններ են իրականացրել։ ՏԱՍՍ-ը, հղում անելով TGRT-ին, գրում է, որ Թուրքիայի դատախազությունը 1112 մարդու ձերբակալելու հրամանագիր է տվել՝ «ահաբեկչական FETO կազմակերպության» մեջ ներգրավված լինելու կասկածանքով։

2016թ-ի հուլիսի 15-ին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձ է արվել, որի ժամանակ զոհվել է 250 մարդ, ավելի քան 2000 մարդ վիրավորվել է։ Անկարան մեղադրում է FETO-ին հեղաշրջման կազմակերպման մեջ։ Թուրքիայում FETO-ի գործով հազարավոր մարդիկ դատապարտված են: