Չորեքշաբթի Թայվանում տեղի է ունեցել 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են համաշխարհային կոորդինացված ժամանակով 05.59-ին Թայբեյ քաղաքից 11 կմ հյուսիս: Երկրաշարժի կենտրոնը գտնվել է 140 կմ խորության վրա:

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություն չկա: Ցունամիի վտանգի մասին նախազգուշացում չի հայտարարվել: