ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Աշխատանք․

- Փնտրում եք ամենապատվաբեր աշխատանքն աշխարհու՞մ.
- ցանկանու՞մ եք մասնակցել մեր բոլորիս երազած hայրենիքի կայացմանն ու զարգացմանը.
- պատրա՞ստ եք վերցնել պատասխանատվություն, հանդես գալ նախաձեռնություններով, լինել առաջատար, սովորել ու սովորեցնել, գիշեր-ցերեկվա աշխատանքով լծվել մեր բոլորի հայրենիքի շենացմանն ու հզորացմանը.
- տիրապետու՞մ եք ռուսերեն և անգլերեն լեզուներին, ունե՞ք համակարգչային բազային գիտելիքներ.
- բարձր տեխնոլոգիական, ռազմարդյունաբերական Հայաստանի զարգացմանը գործնական աջակցություն ցուցաբերելու Ձեր եռանդով միացե՛ք մեր թիմին հետևյալ ուղղություններով՝

1. տեխնոլոգիական ընկերություններ, ստարտափեր, դրանց աջակցություն
2. ռազմարդյունաբերություն
3. թվայնացում

Մեզ անհրաժեշտ են հետևյալ մասնագետները.

- միջազգային վաճառքի մասնագետներ
- տեխնիկական առաջադրանքների մասնագետներ
- ծրագրերի/պրոյեկտների ղեկավարներ
- պայմանագրերի մասնագետներ (իրավաբաններ)
- միջազգային կապերի մասնագետներ
- գնումների մասնագետներ
- ֆինանսների մասնագետներ

Խնդրում եմ Ձեր CV-ն ուղարկել էլ փոստի հետևյալ հասցեով՝ [email protected]

Դիմումների վերջնաժամկետ՝ 30 մարտ, 2019թ»