Մակեդոնիայի Հանրապետությունը պաշտոնապես վերանվանվել է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն: Այդ մասին Twitter-ի իրենց էջերում գրել են Հունաստանի արտգործնախարարի տեղակալ Յորգոս Կատրունգալոսը և Մակեդոնիայի արտգործնախարար Նիկոլա Դիմիտրովը։

Նրանք նշել են, որ երկրի անվանափոխությունը երկու երկրների համար կդառնա նոր դարաշրջանի սկիզբ:

«Տարածաշրջանում սկսվում է կայունության և խաղաղության նոր դարաշրջան` Հյուսիսային Մակեդոնիայի հետ բարեկամության և համագործակցության նոր շրջափուլ»,- գրել է Կատրունգալոսը:

Դիմիտրովն էլ նշել է, որ երկրի անվանափոխությունը կարող է դառնալ Հունաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև երկարատև բարեկամության սկիզբ: