«Սասնա ծռերի» գործով անցնող Պավել Մանուկյանի ու Վարուժան Ավետիսյանի նկատմամբ երկու հոդվածով համաներումը կիրառվել է: Նման որոշում է կայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանը։

Պավել Մանուկյանի ու Վարուժան Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ ՔՕ 35-րդ (Հանցագործության նախապատրաստությունը) և 225-րդ հոդվածներով (Զանգվածային անկարգությունները), հայտնում է Aysor.am-ը:

Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանի պարզաբանմամբ՝ այս հոդվածներով համաներում կիրառելու համար չի պահանջվում տուժողների դիրքորոշումը։

Ինչ վերաբերում է մյուս հոդվածներին, ապա կշարունակվի գործով տուժողների հարցաքննությունը։