Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդու՝ Տրդատ Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից՝ հիշեցնելով, որ Խաչատրյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Այս մասին գրում է hetq.am-ը։

Տրդատ Խաչատրյանը մեղադրվում է ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեջ՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել:

Տրդատ Խաչատրյանին մեղադրանք առաջադրելուց հետո վերջինս բաց նամակով դիմե էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ խնդրելով թույլ տալ զորակոչվել բանակ: ՊՆ-ից վստահեցրել էին՝ մինչ իրավական ընթացակարգը չսպառվի, և քաղաքացու պիտանելիության հարցը չհստակեցվի, վերջինս չի կարող զորակոչվել զինված ուժեր: