Միացյալ Նահանգներն ընդլայնել է Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցային ցանկը:

Ինչպես հաղորդվում է ԱՄՆ ֆիննախարարության կայքում՝ նոր պատժամիջոցների տակ են հայտնվել 9 ֆիզիկական և 2 իրավաբանական անձինք: Խոսքը երկու ընկերության և Իրանի քաղաքացիների մասին է:

Նրանց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել Իրանի «Իսլամական հեղափոխության պահակների կորպուսի» հետ համագործակցելու համար: Բացի դրանից, ամերիկյան պատժամիջոցային ցանկում հայտնված անձինք կասկածվում են կիբեռհարձակումներ իրականացնելու մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի հարցով պատժամիջոցային ցանկը ԱՄՆ-ն ընդլայնել էր հունվարի 24-ին: