Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Աբովյան-Արամի փողոցների խաչմերուկի հանրախանութը, կամ ուղղակի՝ «Մանկական աշխարհ», 1970 թվականների լուսանկար:

Շենքի կառուցման աշխատանքներն սկսվել են 1935-ին, հանրախանութը բացվել է 1937թ-ին: Ճարտարապետներն են եղել Միքայել Մազմանյանը, Հովհաննես Մարգարյանը և Գևորգ Քոչարը (նախագծման աշխատանքներին մասնակցել է նաև Արսեն Ահարոնյանը)»: