Կամերինոյի համալսարանի իտալացի երկրաբանները անօդաչու սարքի վրա ամրացված գերզգայուն ջերմատեսախցիկի օգնությամբ Սիցիլիայում հայտնաբերել են 2700 տարվա վաղեմության Սելինունտ անտիկ քաղաքի ավերակները:

«Անօդաչու սարքի վրա ամրացված գերզգայուն ջերմատեսախցիկի օգնությամբ Կամերինոյի համալսարանի երկրաբանները գետնի տակ գտնվող հնագիտական պեղումների տարածքում մի քանի խոշոր ստորգետնյա շինությունների կապված ջերմային անոմալիաներ են հայտնաբերել, որոնք Tempio M տաճարից իջնում են դեպի նավահանգիստ»,- ասել է համալսարանի երկրաբանության և հնագիտության գծով խորհրդատու Ֆաբիո Պալոտտան:

Մարկո Մատերաձի համալսարանի գեոմորֆոլոգի խոսքով՝ նկարահանումները մասնագետներին օգնել են հայտնաբերել ջրամատակարարման հնագույն՝ 2700 տարեկան համակարգը: «Սա մեզ թույլ տվեց վերականգնել գետի հնագույն ափամերձ գիծն ու հայտնաբերել այս տարածքի բնակիչների գործունեության բազմաթիվ հետքեր»,- նշել է փորձագետը:

Տեղանքի ուսումնասիրության ընթացքում իտալացի մասնագետները հայտնաբերել են նաև հին հունական դիցաբանության լուսնի լույսի և կախարդանքի աստվածուհու՝ Հեկատայի պատկերը: Նրանց հաջողվել է նաև «մասամբ վերակառուցել Tempio Y տաճարի արտաքին տեսքը»: