ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Մասնակցում եմ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախարարական խորհրդաժողովին՝ ուղղված առողջապահության մեջ արտակարգ իրավիճակներից մարդկանց պաշտպանելու ջանքերի միավորմանը, որը տեղի է ունենում Ստամբուլում։

Խոսել եմ տարածաշրջանային երկխոսության և համակարգված գործողությունների կարևորության մասին, քանի հիվանդությունները, ախտածինները, դրանց տարածման ուղիները, արտակարգ իրավիճակները չունեն սահմաններ»։