ԱՄՆ-ի վարչակազմը որոշում էկայացրել կրճատել ՄԱԿ-ի՝ Պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման մերձավորարևելյան գործակալությանն արվող վճարումները՝ 125 միլիոն դոլարից մինչև 60 միլիոն դոլար:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ավելի վաղ հայտարարել էր ՝ «Եկել է մյուս երկրների ժամանակը, որոնցից մի քանիսն ավելի ունևոր են՝ ստանձնելու պատասխանատվությունը տարածաշրջանի կայունության և անվտանգության համար»,- ասված է հայտարարության մեջ, որտեղ նաև նշված է, որ 60 միլիոն դոլարը, Պետդեպի կարծիքով՝ ֆինանսավորման բավականաչափ ծավալ է, որպեսզի գործակալությունը շարունակի աշխատանքը:

ՄԱԿ-ի Մերձավորարևելյան գործակալությունն ապահովում է պաղեստինցի ուսուցիչների և բուժաշխատողների աշխատավարձերի վճարումը Հորդանանում, Գազայի հատվածում և Արևմտյան ափին: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել էր, որ մտադիր է կրճատել պաղեստինցիների օգնությունն այն բանից հետո տեղի ունեցած անկարգությունների ֆոնին, երբ ԱՄՆ-ն Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք: