Հադրութի շրջանի Տող գյուղի 13-րդ դարի Սուրբ Հովհաննես եկեղեցում ընթանում են վերականգնման աշխատանքներ:

Տողի համայնքի ղեկավար Ալեքսանդր Շաբուրյանն ասել է, որ վերականգնման աշխատանքներն սկսվել են 2018-ից: Այս մասին գրում է «Արցախպրես»-ը։

«Տեղադրել է նոր տանիք: Ներկայում տարվում են եկեղեցու ներքին և արտաքին հարդարման աշխատանքները. դրանք ավարտելուց հետո կբարեկարգվի նաև տարածքը»: