Հայաստանի պատմության թանգարանում, տարեց և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց թանգարան այցելելու հնարավորություն ընձեռելու համար 2019 թվականի փետրվարի 25-ից ապրիլի 30-ը թանգարանում կիրականացվեն վերակառուցման աշխատանքներ: Այդ պատճառով թանգարանի որոշ ցուցասրահներ չեն գործի:

Այս մասին հայտնում են մշակույթի նախարարությունից։