ԶՈւ պատրաստության պլանի համաձայն` երեկ Զինված ուժերում մեկնարկել է 2019թ. ուսումնական տարին, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ուսումնական փուլի մեկնարկով զորամասերում վերսկսվում են Զինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված տեսական ու գործնական պարապմունքները: Առաջադրվում են նոր խնդիրներ` ուսումնական գործընթացի պահանջները լիարժեքորեն ու սահմանված ժամանակահատվածում կատարելու համար:

Մինչ ուսումնական փուլի մեկնարկը զորամիավորումներում, միավորումներում, զորամասերում անցկաց­վում են մարտական պատրաստականության մարտավա­րա­շարային պարապմունք­ներ:

Պարապմունքներում ընդգրկված ուժերի և միջոցների գործողությունները կազմակերպվում են ԶՈւ ստորաբաժանումների մարտական պատրաստականության պլանների, օպերա­տիվ և մարտական կիրառման պլանների համաձայն։