ՄԻՊ-ը հրապարակել է իրազեկող տեսանյութ, որում խոսվում է այն խնդիրների մասին, որոնց հանդիպում են կանայք՝ Հայաստանում։

«Կանայք Հայաստանում, ցավոք, բախվում են խնդիրների, որոնք ինչպես կարծրատիպերի, այնպես էլ նրանց դերի վերաբերյալ սխալ պատկերացումների հետևանք են: Կնոջ պաշտպանված ու բարձր գնահատված դերը թե՛ առողջ հասարակության, թե՛ ամուր պետության պարտադիր երաշխիք է» Այս մասին հայտնում է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, որը իրազեկող տեսանյութ է հրապարակել այն հիմնական խնդիրների վերաբերյալ, որոնց բախվում են կանայք»: