Թուրքիայում, Բալկանյան խաղերի ավարտից հետո, Հայաստանի աթլետները մասնակցել են «Ստամբուլի գավաթ» անվանումով միջազգային մրցաշարին:

Հեռացատկի հատվածում իրեն վստահ դրսևորեց երևանցի Արտակ Համբարձումյանը: Նա 7մ 25 սմ արդյունքով ճանաչվել է 3-րդը և իր տեղը զբաղեցրել պատվո պատվանդանի վրա:

Միջին տարածությունների վազքում կայուն մրցելույթներով հաճելիորեն զարմացրել է Երվանդ Մկրտչյանը: Ինչպես հայտնի է, նա երրորդն էր Բալկանյան խաղերի 1500մ վազքում: Գոհացնող նոր արդյունքը գրանցվեց գավաթային մրցաշարում: Գյումրեցին հանդես է եկել 3000մ տարածությունում, ցույց տվել 7րոպե 59,80 վրկ. արդյունք, սահմանել անձնական ռեկորդ և գրավել պատվավոր չորրորդ տեղը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: