Փետրվարի 20-ին Արցախում կանցկացվի քաղաքացիական պաշտպանության մարզում՝ «ԱՀ քաղաքացիական պաշտպանության կառավարման կետերի և բնակչության գործողությունները «Օդային տագնապ» և «Օդային տագնապի ավարտ» ազդանշանների տրման դեպքում» թեմայով:

Այդ կապակցությամբ այսօր արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, հայտնում է ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մարզումը բարձր մակարդակով անցկացնելու և իրականացվող միջոցառումները սահմանված կարգով վերահսկելու նպատակով ԱԻՊԾ տնօրենը խորհրդակցության մասնակիցների հետ քննարկել է մարզման նախապատրաստական, կազմակերպչական, ինչպես նաև ծառայության և տարբեր գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: