Հայաստանի շախմատիստները հաջող մրցելույթներ են ունեցել միջազգային մրցաշարերում: ԱՄՆՏեխաս նահանգի Ֆորտ Ուորֆ քաղաքում անցկացված Southwest Class Championships մրցաշարում գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր և դարձել միանձնյա հաղթող:

«Կասպյան գավաթի» խաղարկությունում միանգամից 3 մասնակից 9 հնարավորից վաստակել է 7 –ական միավոր և բաժանել 1-3-րդ տեղերը: Նրանց թվում էր գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը:

Մոսկվայի «Կոսմոս» հյուրանոցում փետրվարի 20-ին նախատեսված են Aeroflot Open անվանումով միջազգային խոշոր մրցաշարի առաջին տուրի հանդիպումները: Մասնակիցներից 19-ը, այդ թվում ` հանրաճանաչ գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը, ներկայացնում են Հայաստանը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը