Վարչապետը հանձնարարել է բացահայտել օֆշորում գրանցված հանքատերերին
Կառավարության փետրվարի 21-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ մի քանի ամիս առաջ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը իրեն է ուղարկել ուսումնասիրություն, որտեղ ասվել է՝ Հայաստանի հանքերի մեծամասնությունում որպես սեփականատեր գրանցված են օֆշորային ընկերություններ։
Փաշինյանը նշել է, որ այդ գրությունը հասցեագրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը։
«Այդ գրությունն ինչո՞ւ չենք տալիս իրավապահ մարմիններին, որ ուսումնասիրեն: Որովհետև տպավորություն է, որ Հայաստանի հանքերի մեծ մասը կառավարվում է մի կետից ու դա ինքնին տարօրինակ փաստ է։ Կարծում եմ՝ արժե, որ իրավապահ մարմինները զբաղվեն դրանով»,- ասել է Փաշինյանը:
Նա հանձնարարել է գրությունը վերահասցեագրել ՀՀ գլխավոր դատախազությանը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում