ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և Ucom ընկերության համահիմնադիր ու գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նախարարությունում փոխըմբռնման հուշագիր ստորագրել, որի համաձայն՝ կողմերը կգործակցեն հանրակրթական դպրոցների համակարգիչների համար անցանկալի կայքերի անհասանելիության ապահովման ուղղությամբ։

ԿԳ նախարարությանտեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ծրագիրը սկզբնական շրջանում կիրականացվի Հանրապետության 20 դպրոցում։

Նախարարը մանրամասնել է, որ Ucom-ի կողմից տրամադրվող համացանցային սահմանափակում կլինի 18+, ահաբեկչություն, ատելություն տարածող կայքերի վրա։