Երևանում՝ նախկին «Միկա» մարզադահլիճում, կայացել է MMA-ի MIX FIGHT 40 մրցաշարը, որի ընթացքում անցկացվել է գոտու երեք մենամարտ։

Հայաստանը ներկայացնող Դավիթ Խաչատրյանը նվաճել է WMMAL (World Mixed Martial Arts League) վարկածով Եվրոպայի չեմպիոնական գոտին։ Նա 3-ռաունդանոց մենամարտում հաղթել է իտալիան ներկայացնող Սիմոնե Բոտինոյին։

Նշենք, որ սա Դավիթի 14-րդ հաղթանակն էր։

Հայաստանը ներկայացնող մեկ այլ մասնակից՝ 68 կգ քաշային Ռազմիկ Ղուլինյանը նվաճել է WKL (World Kickboxing League) վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին։ Նա հաղթել է Իսպանիայի ներկայացուցիչ Մանուել Գարսիային։