Փետրվարի 26-ից մարտի 1-ը Ստեփանակերտի «Արմատներ» կենսակենտրոնում («The Roots») «Կովկասի ինստիտուտ»-ի կողմից կկազմակերպվի հաղորդակցության և հանրային կապերի ոլորտում հայերենի գրավոր խոսքի ու սոցիոլոգիական տեղեկատվության վերլուծության և ներկայացման հմտությունների զարգացման դասընթաց:

Դասընթացը կազմակերպվում է Արցախի քաղաքացիական ծառայողների համար: Այն բաղկացած է երկու մասից՝ հանրային կապերի ոլորտում հայերենի գրավոր խոսքի ու խմբագրական հմտությունների զարգացում և սոցիոլոգիական տեղեկատվության վերլուծություն ու ներկայացում: Դասընթացի աշխատանքային լեզուներն են հայերենը և ռուսերենը։