Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ԵՄ-ն կավելացնի Հայաստանի ֆինանսավորումը 20-25%-ով:

«Կլինի էական ավելացում Հայաստանին հովանոցային ֆոնդից», - ասել է դեսպանը՝ հավելելով, որ ԵՄ-ն բարձր է գնահատում ժողովրդավարական բարեփոխումները Հայաստանում։

Նա նշել է, որ ԵՄ-ն Հայաստանի հետ քննարկում է կոնկրետ ծրագրեր, և հույս է հայտնել, որ երկիրը կկարողանա ավելի շատ օգտվել այն հնարավորություններից, որ տրամադրում է ԵՄ-ն: