Դպրոցականների գարնանային արձակուրդները կմեկնարկեն առաջին դասարանցիների համար` մարտի 18-ից, 2-12-րդ դասարանցիների համար` մարտի 25-ից:

Համաձայն հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների`առաջին դասարանցիների գարնանային արձակուրդները տրվում են 2019թ-ի մարտի 18-31 ներառյալ, 2-12-րդ դասարանցիներինը` 2019թ-ի մարտի 25-31 ներառյալ: