Հնդկաստանն իրականացրել է Agni-5 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումը, որը կարող է միջուկային մարտալիցք կրել: Այդ մասին հայտնել է The Times of India թերթը:

Հրթիռն ընդունակ է թիրախներ խոցել 5 հազար կմ հեռավորության վրա: Այդպիսով, դրա գործողության շառավիղն ընդգրկում է Չինաստանի հյուսիսային տարածքների մեծ մասը, նշում են հնդկական ԶԼՄ-ները:

Հրթիռն արձակվել է Օրիսայի նահանգի Աբդուլ Կալամ կղզու զինափորձարանից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: