Թուրքիան զինված ուժերի համար ձեռք կբերի ավելի քան 50 հազար միավոր 7,62 մմ տրամաչափի MPT-76 ինգնաձիգ։ Պայմանագիրն արդեն կնքված է։ Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության պետ Իսմայիլ Դեմիրը Twitter-ի իր միկրոբլոգում:

Jane’s ռազմական հանդեսը գրում է, որ նոր ինքնաձիգները փոխարինելու են
գերմանական արտադրության Heckler & Koch G3 ինքնաձիգներին։

MPT-76 ավտոմատի մարտավարատեխնիկական բնութագրերը.

  • Տրամաչափը` 7,62 մմ
  • Երկարությունը` 920 մմ
  • Զանգվածը` 4,1 կգ
  • Խոցման արդյունավետ հեռավորությունը` 600 մ
  • Խոցման առավելագույն հեռավորությունը` 1200 մ
  • 1 րոպեում կարող է արձակել մինչև 650 գնդակ

Թուրքիայում MPT-76 ավտոմատն արտադրում են գերմանական Heckler & Koch ընկերության HK 417 ավտոմատի հիման վրա՝ գերմանական ընկերության արտոնագրով: Ավտոմատները համատեղ մշակել և արտադրում են թուրքական MKEK և Kalekalıp ընկերությունները։