Հայաստանի Նկարիչների միությունում մարտի 5-ին բացվելու է Գարնանային հանրապետական ցուցահանդեսը։

Ցուցահանդեսում ներկայացվելու են ավելի քան 300 արվեստագետի աշխատանքներ՝ գեղանկար, քանդակ, գրաֆիկա, գոբելեն, դեկորատիվ-կիրառական արվեստ։ Մասնակցում են անվանի նկարիչներ, ինչպես նաև երիտասարդներ։

Նշենք, որ այս տարվա ընթացքում Նկարիչների միությունում նախատեսված է ավելի քան 50 ցուցահանդես։ Ամռանը Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվելու։