Բյուրականում գործող «Տոնացույց» ժողովրդական թատրոնը Քաշաթաղի շրջանում անց է կացնելու ժողովրդական ծեսեր:

Այս մասին ասել է նախաձեռնության հեղինակ Նելլի Մարտիրոսյանը՝ մանրամասնելով, որ, Սուրբ Հարության կամ Զատկի տոնին ընդառաջ, մարտի 9-ին Բերձորում և մարտի 10-ին Իշխանաձորում կներկայացվեն գարնանամուտի ժողովրդական ծեսեր:

«Միջոցառումը կազմակերպվում է Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանի հովանավորությամբ: Մասնակցել կարող են ոչ միայն քաշաթաղի բնակիչները, այլև Արցախի տարբեր շրջաններից: Վստահեցնում ենք, որ միջոցառումները գոհունակություն են առաջացնելու թե՛ մեծահասակ և թե՛ մանուկ հանդիսատեսի մոտ»,- նշել է Ն. Մարտիրոսյանը: Գրում է «Արցախպրեսս»-ը։