Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Բազմակողմ ներդրումների երաշխավորման գործակալությունը (MIGA) փոխառության ֆինանսավորման և երաշխիք՝ 202 միլիոն դոլար արժողությամբ աննախադեպ փաթեթ են նախապատրաստում Հայաստանի նոր կառուցվող էլեկտրակայանի ֆինանսավորման համար, որը կօգնի Հայաստանում զարգացնել էներգիայի արտադրություն ու խթանել տնտեսական աճը:

Հայաստանում էլեկտրական էներգիայի երկու երրորդն արտադրվում է ներկրվող վառելիքից: Էլեկտրական էներգիայի ընդհանուր ծավալների մի զգալի մասի արտադրության համար երկրում հիմնականում օգտագործվում են հնացած, ցածր արդյունավետությամբ ջերմաէլեկտրակայանները: 250 մեգավատտ հզորությամբ համակցված ցիկլով գազատուրբինային արդի էներգակայանի կառուցումը Երևանի հարավային մասում կօգնի բարձրացնել գազից էլեկտրական էներգիայի արտադրության արդյունավետությունը՝ արտադրելով տարեկան մինչև 2 000 գիգավատտ ժամ և ապահովելով հուսալի էներգամատակարարում: Կայանը նաև կօգնի նվազեցնել գազի ծախսն ու կրճատել ջերմոցային գազերի արտանետումները:

Նշենք, որ IFC-ն այս ֆինանսավորման փաթեթի առաջատար կազմակերպիչն է: Փաթեթը ներառում է 42 միլիոն դոլար վարկ IFC-ի կողմից և 121 միլիոն դոլար՝ IFC-ի սինդիկացված վարկավորման նորարարական հարթակից, Համատեղ վարկավորման պորտֆելի վերահսկվող ծրագրից, ինչպես նաև Ասիական զարգացման բանկի, Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) միջազգային զարգացման հիմնադրամի և զարգացման ծրագրեր ֆինանսավորող գերմանական DEG (Deutsche Investitions-und Entwicklungsgesellschaft mbH) կազմակերպության կողմից զուգահեռ ֆինանսավորվող վարկերից: MIGA-ն 39 միլիոն դոլարի երաշխիք է տրամադրում, որպեսզի օգնի Renco Spa կազմակերպությանը կառավարել ոչ առևտրային ռիսկերը:

Ֆինանսավորումը տրվելու է «Արմփաուեր» կազմակերպությանը, որը համատեղ հիմնադրվել է գերմանական «Սիմենս փրոջեքթվենչուրս» ՍՊԸ-ն (որը «Սիմենս ֆինանսական ծառայություններ»-ի մաս է), իտալական «Ռենկո Ս.Պ.Ա.» և զարգացման ծրագրեր ֆինանսավորող իտալական «ՍԻՄԵՍՏ Ս.Պ.Ա» (CDP խումբ) կազմակերպությունների կողմից:

Ռենկոն նաև հանդիսանալու է կայանի նախագծային աշխատանքները, գնումներն ու շինարարությունն իրականացնող կապալառուն: Կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Ջիովաննի Ռուբինին ասել է.

«Արդեն 20 տարի է, ինչ Ռենկոն Հայաստանում է, և մենք շատ գոհ ենք, որ կարևոր կետի ենք հասել երկրի տեխնոլոգիական և էներգետիկ զարգացման համար ռազմավարական նշանակություն ունեցող այս ծրագրի իրականացման հարցում: Մենք պատրաստ ենք հնարավորինս շուտ սկսել աշխատանքները՝ կայանը նախատեսված ժամկետում շահագործման հանձնելու համար»:

«Հուսալի էլեկտրամատակարարումն ապահովում է բազային ծառայությունների հասանելիություն և տնտեսական աճի, աշխատատեղերիստեղծման և աղքատության նվազեցման կարևոր շարժիչ է: Այս ծրագիրը մաս է կազմում Համաշխարհային բանկի խմբի հիմնարարջանքերի՝ ուղղված Հայաստանում հուսալի էներգամատակարարման ապահովմանը»,- ասել է IFC-ի Հարավային Կովկասիտարածաշրջանային տնօրեն Յան վան Բիլսենը:

«Մենք պատրաստ ենք շարունակել հնարավորություններ փնտրել Հայաստանիէլեկտրաէներգետիկական համակարգը հզորացնելու համար՝ զարգացման ու աճի հետագա խթանման նպատակով»: