Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ոչնչացվող պատմություն՝ «Բարի լույսի» շենք:

Շենքը մեծահարուստ Դրամփյան ընտանիքին պատկանող տներից է՝ 1880-ական թթ., Ալեքսանդրապոլ։ Կումայրի արգելոցում է։ Շենքը «բարի լույսի» անվանումն ունի, քանի որ շենքի վրա պատկերված քանդակներն հիշեցնում են հայելի և սրբիչ՝ առավոտյան լվացվելիս օգտագործվող պարագաներ: Վթարային վիճակում է և յուրաքանչյուր պահի կարող է գետնին հավասարվել»։