Կատարվել են նոր նշանակումներ
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով Լոռու մարզի ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գրիգոր Հովհաննիսյանը նշանակվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ երեք տարի ժամկետով:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019թ-ի փետրվարի 25-ի ԲԴԽ-13-Ո-50 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին նշանակել Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,- ասված է նախագահի հրամանագրում:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում