Գործադիրն այսօրվա նիստում հաստատեց Կառավարության կառուցվածքի մասին օրինագծերում փոփոխություններ կատարելու նախագիծը։

Կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետներից և նախարարներից: Ըստ նախագծի՝ առաջին փոխվարչապետի պաշտոնը կկրճատվի։

Այսպիսով, նախատեսվում է նաև 17 նախարարությունը կրճատել և դարձնել 12:

Կառավարության կառուցվածքում ընդգրկվում են հետևյալ նախարարությունները.

1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,
2) առողջապահության նախարարությունը,
3) արդարադատության նախարարությունը,
4) արտակարգ իրավիճակների նախարարությունը,
5) արտաքին գործերի նախարարությունը,
6) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը,
7) շրջակա միջավայրի նախարարությունը,
8) պաշտպանության նախարարությունը,
9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը,
10) բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը,
11) էկոնոմիկայի նախարարությունը,
12) ֆինանսների նախարարությունը:

Նախագծի համաձայն՝ Ափյուռքի նախարարությունը վերակազմակերպվելու և միանալու է վարչապետի աշխատակազմին՝ ստեղծելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ: