Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի կմ 53+800 հատվածում (Ալավերդի քաղաքի «Էնգելս» թաղամասից մոտ 400 մետր հեռավորության վրա) մարտի 8-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:

Այդ պատճառով նույն օրը՝ ժամը 13:00-19:00, նշված ճանապարհահատվածը երթևեկության համար փակ է լինելու։ Պայթեցման աշխատանքները կատարվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։