Այսուհետ գործատուն հնարավարություն կունենա աշխատողի հետ լուծելու աշխատանքային պայմանագիրը՝ նախ­քան դրա գործողության ժամկետի լրանալը` պայմանագրով սահմանված պարտա­կա­նու­թյուն­ներն ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում առանց հարգելի պատճառի չկա­տա­րե­լու դեպքում։ Կառավարությունը նման փոփոխություն կատարեց «Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով:

Այս փոփոխությունը գործադիրին առաջարկել են ԱԺ պատգամավորներ Իվետա Տոնոյանը, Նորա Առուստամյանը և Գևորգ Պետրոսյանը:

Կառավարությունն էլ իր հերթին առաջարկել է անփոփոխ թողնել «Աշխատանքային օրենսգրքի» այն դրույթը, որով գործատուն աշխատակցի հետ աշխատանքային պայմանագիրը կարող է լուծել նաև աշ­խա­տանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերա­պահ­ված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու պարագայում։