Մարտի 13-ին՝ ժամը 12:00-ին, կգումարվի Ազգային ժողովի ար­­տա­­հերթ նիստ` «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոց­ների ներմուծումն արգելելու մասին» օրենքում փոփո­խու­թյուն կատարելու համար:

Հարցի երկրորդ ընթերցումը կազմակերպվելու է առաջին ըն­թերց­մամբ դրա ընդունումից հետո` 24 ժամվա ընթացքում:

Այս առաջարկությունը կառավարության այսօրվա նիստին ներկայացրել էր տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը: