ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մարտի 7-ին հուշագիր ստորագրվեց Առողջապահության ազգային ինստիտուտի և մի շարք բժշկական կենտրոնների միջև, որը նպատակ ունի խթանելու հետբուհական, լրացուցիչ և մասնագիտական զարգացման ծրագրերի իրականացմանը, գիտական ու հետազոտական միջոցառումների կազմակերպմանը և որակյալ բժիշկ-մասնագետների պատրաստմանը»: