Մի քանի տասնյակ գրավատների և փոխանակման կետերի աշխատողներ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ՝ ընդդեմ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունների, հայտնել է «Հայկական ժամանակը»

Կառավարությունը «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով պատրաստվում է 60 անգամ, այն է՝ 6000%-ով, ավելացնել նշյալ ոլորտների պետական տուրքը, ըստ որի գրավատների համար ներկայիս 100,000 դրամի փոխարեն կսահմանվի 6 մլն դրամ, փոխանակման կետերի համար՝ 50,000-ի փոխարեն 3 մլն դրամ պետական տուրք:

Ակցիայի կազմակերպիչների փոխանցմամբ, այդ փոփոխությունների հետևանքով ՀՀ-ում գործազուրկ կդառնա ավելի քան 1300 մարդ՝ մարզերում և Երևանում, տարեկան ավելի քան 900 մլն դրամ հարկ չի վճարվի պետական բյուջե, կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքար որդեգրած կառավարությունը ոլորտում «զարկ կտա մոնոպոլ դիրքի արմատավորմանը»: