ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ՀՀ առոջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ պետությունը հոգալու է մանկական քաղցկեղի ստացիոնար բուժման մի մասը:

«Սրա համար մեզ անհրաժեշտ է 50 մլն դրամ: Մենք որոշել ենք քիմիաթերապիայի ամեն կուրսի համար տրվող գումարը՝ 150,000 դրամից դարձնել 250,000 դրամ, որպեսզի երեխայի ծնողի վրա չմնա կատետրի, փոխարինվող այլ պարագաների, պալատի ծախսը»,- ասել է նախարարը: