Հայաստանում մեկնարկում է «ՆԱՏՕ-ի շաբաթը»:

Այն նախատեսվում էր անցկացնել անցյալ տարվա դեկտեմբերին, բայց ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանի խոսքով, հաշվի առնելով ներքաղաքական զարգացումները, որոշվեց այն անցկացնել ընտրական գործընթացի ավարտից հետո։

«Անցյալ տարի քաղաքական երկխոսությունը շարունակվեց բարձր մակարդակով: Վարչապետն այցելեց Բրյուսել, որտեղ մասնակցեց Վճռական աջակցություն գործողության ժողովին, հանդես եկավ ելույթով: Անցյալ տարի ՆԱՏՕ կենտրոնակայան այցելեցին ՊՆ և ԱԳՆ նախարարները, հանդիպեցին գլխավոր քարտուղարի տեղակալի հետ:

Շարունակում ենք աշխատել ռազմական ու պաշտպանական սեկտորի բարեփոխումների հարցում, գիտություն հանուն խաղաղության և անվտանգության ծրագրի շրջանակներում համատեղ ծրագիր ենք անցկացնում և այլն»,- նշել է Ա. Եդիգարյանը:

Ըստ նրա՝ «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ի շրջանակներում անցկացվելու են մի շարք միջոցառումներ, որոնց թվում ԱԺ-ում կանցկացվի «Զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկման» թեմայով քննարկում, ԱԳՆ-ում՝ կանանց խաղաղությանն ու անվտանգությանը նվիրված ՄԱԿ ԱԽ 13,25 բանաձևի քննարկում:

Եդիգարյանը հայտնել է, որ Հայաստանում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում սոցիալական ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը: