Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել կամ չեղարկվել է 42 չվերթ
Մոսկվայի օդանավակայաններում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չեղարկվել ու հետաձգվել է 42 չվերթ:
Մասնավորապես, երևանյան ժամանակով ժամը 09:35-ի դրությամբ «Վնուկովո»-ում հետաձգվել է 11, «Դոմոդեդովո»-ում՝ 8, իսկ «Շերեմետևո»-ում՝ 16 չվերթ: Հայտնի է, որ չվերթների չեղարկում գրանցվել է միայն «Դոմոդեդովո» օդանավակայանում (7 չվերթ):
Ներկայում Մոսկվայում խիտ մառախուղ է ու թաց ձյուն է տեղում:
Ավելի վաղ՝ մարտի 10-ի առավոտյան, մայրաքաղաքի օդանավակայաններում չեղարկվել ու հետաձգվել էր 25 չվերթ:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում